
Զուգարանի թուղթ է. Ռուստամ Գասպարյանը` ԵԿՄ վարչության անդամի մասին. news.am

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռուստամ Գասպարյանից, news.am-ի փոխանցմամբ՝ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ է մտածում ԵԿՄ վարչության անդամ, արմավիրցի ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանի հայտարարության մասին:
«Զուգարանի թուղթ է, ես նման թղթերի, որոնք օգտագործում են եւ դեն են շպրտում, չեմ պատասխանում»,- ասել է նա:
Նշենք, որ Նահապետ Թումանյանը մասնավորապես ասել էր. «Այ Ռուստամ, արդեն քեզ իրավունք ես վերապահում ուրիշներին խորհուրդ տալ, չափիդ մեջ մնա, այ կովի գող, մոռացե՞լ ես’ կով գողանալու համար 6 ամիս բռնվեցիր, բայց կաշիդ չես փոխել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: