Արմեն Աշոտյան. Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կլինեն

Կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաղորդում է NEWS.am-ը:

Թե ինչ կառուցվածքային փոփոխությունների մասին է խոսքը, Արմեն Աշոտյանը չհայտնեց` հորդորելով սպասել մինչեւ նոյեմբերի 6-ը` կառավարության հերթական նիստը: «Ճիշտ կլինի, որ այդ մասին իմանաք վաղը` նիստի ժամանակ»,- ավելացրեց նա:

Ամեն դեպքում, Արմեն Աշոտյանը նշեց, որ Գործադիր մարմնի նիստի ժամանակ կուսակցությունը հավանության է արժանացրել Հարություն Սարգսյանի թեկնածությունը` որպես Վայոց Ձորի մարզպետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս