Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը չի միջնորդի, որ Սարգսյան – Ծառուկյան հանդիպումը կայանա.ԳԱԼԱ

«Ես ամեն ինչ կանեմ, որ իրենց կանխատեսումները չիրականանան, եւ իհարկե կանխատեսումներով ուղղորդվելը քաղաքական ուժերի համար ես դա լավ չեմ համարում, ուղղակի մենք ամեն ինչ արել ենք, որ մեր բյուջեն լինի իրատեսական, եւ այդպես էլ մտածում ենք, եւ մենք փորձելու ենք այս հարցով ամեն ինչ անել, որպեսզի իրենք հուսախաբ լինեն»: Այս մասին այսօր ՀՀԿ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ընդդիմադիր գործիչների գնահատմամբ այս կառավարության ներկայացրած «իրատեսական» բյուջեն իրականում չի կարողանա իր առջեւ դրված խնդիրները լուծել, ինչպես եղավ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ:

Անդրադառնալով ստվերի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե ակնհայտ է, որ կա ստվերի դեմ պայքար: «Ես ինքս, որպես վարչապետ, միշտ առաջարկել եմ, որպեսզի մենք միասին, համատեղ մեր ուժերը ներդնենք եւ հասնենք մեր ժողովրդին հաջողության, իմ նպատակը դա է, եթե նրանք չեն ցանկանում օգնել, մենք մեր թիմով կգնանք եւ կհասնենք հաջողության»,- ասաց նա՝ հավելելով՝ ստվերի դեմ պայքարում արդեն իսկ ակնհայտ դրական արդյունքներ կան:

Նա չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ով է նշանակվելու փոխվարչապետի պաշտոնում:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր հանդիպմանը, եւ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է միջնորդել, որպեսզի նրանք հանդիպեն, Հովիկ Աբրահամյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ես կարծում եմ, որ երկու քաղաքական ուժերի ղեկավարներին միջնորդել պետք չէ հանդիպելու համար, իրենք իրենց խնդիրները կքննարկեն»: Հովիկ Աբրահամյանը միեւնույն ժամանակ նշեց, որ տեղյակ չէ՝ եղել է արդյոք Սերժ Սարգսյան – Գագիկ Ծառուկյան հանդիպում, թե ոչ:


Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս