
Եղանակը հանրապետությունում. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-6 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.50C (1990թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -5.10C (1978թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.40C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն