
84-ամյա տղամարդուն վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Հրանտ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.55-ին, իր վարած «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով Րաֆֆու փողոցից Անդրանիկի փողոց ընթանալիս՝ վրաերթի է ենթարկել 84-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
ՀՀ Ոստիկանություն