
Խարդախության հեղինակին հայտնաբերեցին

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 3-ին բաժին էին հրավիրել 1958 թ. ծնված Խաչիկ Ա.-ին, որը հաղորդել էր, որ բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով իր հետ ծանոթացած անհայտ անձը նոյեմբերի 1-ին, ժամը 09.30-ին, Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի շենքերից մեկի մոտ, մուծումներ կատարելու պատրվակով, իրենից վերցրել է 40.000 դրամ` խոստանալով իր մոտ եղած ՌԴ ռուբլին փոխանակել և անմիջապես վերադարձնել, սակայն չարաշահելով իր վստահությունը՝ տիրացել է նշված գումարին և հեռացել:
Ոստիկանները պարզել են, որ խարդախությունը կատարել է 1974 թ. ծնված Հայկ Գ.-ն, որը հրավիրվել է բաժին:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն