
Վթարված մեքենայում թմրանյութ են հայտնաբերել

Նոյեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, 1980 թ. ծնված Հրայր Ա.-ի վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցի թիվ 3/1 հասցեի դիմաց բախվել էր աջ մայթեզրին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել էր հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը նշված ավտոմեքենայի ցուցիչ վահանակից հայտնաբերել է բժշկական կաթուցիչ՝ մուգ կանաչ կանեփանման զանգվածով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն