ԼՂՀ արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կանադա ավարտվել է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ին գտնվել է Մոնրեալ քաղաքում։

Հոկտեմբերի 30-ին Կարեն Միրզոյանն այցելել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի Հայոց Թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմի Սուրբ Հակոբ առաջնորդանիստ եկեղեցիները, Սուրբ Հակոբ և Ալեք Մանուկյան վարժարանները, հանդիպումներ է ունեցել համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Նույն օրը տեղի է ունեցել հանրային հանդիպում Մոնրեալի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին՝ Արցախում տեղի ունեցող զարգացումների, առկա խնդիրների, մարտահրավերների, դրանց լուծման ճանապարհների և անկախության տասնամյակների ընթացքում ԼՂՀ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ:

Հոկտմբերի 31-ին Կարեն Միրզոյանը հանդիպել է Քվեբեքի նահանգային խորհրդարանի մի շարք անդամների հետ։ Նախարարը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, ԼՂՀ դիրքորոշումն ու մոտեցումները կարգավորման հարցում, անդրադարձ է կատարվել Արցախում ընթացող ժողովրդավարական պետականաշինության գործընթացին և այդ ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին: Մտքեր են փոխանակվել նաև հնարավոր համագործակցության եղանակների ու ձևերի մասին։

Նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Կանադա ավարտվել է։

ԼՂՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930