Շուրջօրյա հանրահավաք չի լինելու
Քիչ առաջ ավարտվել է խորհրդարանական եռյակի հերթական նիստը, որը տեղի է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի աշխատասենյակում: Նիստի ավարտից հետո Լևոն Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել 168.am-ի հարցերին: Մեր տեղեկություններով՝ եռյակի նիստում որոշում է կայացվել, որ հանրահավաքից հետո տեղի է ունենալու երթ, որով էլ այսօրվա հանրահավաքը ավարտվելու է. շուրջօրյա հանրահավաք չի լինելու: Ըստ մեր աղբյուրի՝ երեկ տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության նիստում ԲՀԿ անդամ որոշ պատգամավորներ պահանջել են արմատական գործողություններ սկսել, սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ որոշումները կայացվում են եռյակի լիդերների մակարդակում:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը լինելու է գործողությունների հանրահավաք, բայց թե ինչ գործողություն են իրականացնելու եռյակի ներկայացուցիչները այսօր՝ որևէ մեկը չգիտի: