Բաժիններ՝

15 խորամանկ հնարք հոգեբանության մեջ, որոնք անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուրին

1. Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ում ավելի շատ է համակրում կամ ում ավելի մոտ կցանկանար համարել:
2. Եթե նյարդայնանում եք և պետք է պատասխանատու գործ անեք, փորձեք ծամոն ծամել կամ որևէ բան ուտել: Ենթագիտակցաբար, մարդը կարծում է, որ ուտելիս ապահով է:
3. Եթե որևէ մեկը ձեզ վրա բղավում է, հանգստություն պահպանեք: Հնարավոր է՝ դուք դրանով ավելի նյարդայնացնեք մարդուն, սակայն հետո նա կզղջա:
4. Եթե զրուցակցի պատասխանը ձեզ դուր չի գալիս, կամ այն կիսատ է, նույն հարցը նորից մի տվեք: Պարզապես ուշադիր նայեք նրա աչքերին, և նա ստիպված կլինի շարունակել խոսակցությունը:
5. Պարզվում է, որ ոչ միայն էմոցիաներն են ազդում միմիկայի վրա: Եթե ցանկանում եք ձեզ երջանիկ զգալ, որքան հնարավոր է՝ ժպտացեք:

6. Որքան հնարավոր է՝ խուսափեք «իմ կարծիքով» և «ինձ թվում է» արտահայտություններն օգտագործելուց: Երբեմն այդ բառերն անվստահություն են ցույց տալիս:
7. Կարևոր խորհրդակցությունից առաջ պատկերացրեք, որ ձեր զրուցակիցը ձեր ընկերն է: Այդպես ձեզ ավելի ազատ կզգաք և ավելի քիչ կանհանգստանաք:
8. Եթե ցույց տաք, որ որևէ մեկի հետ հանդիպելուց հետո ավելի շատ ուրախ եք, որոշ ժամանակ անց հենց այդպես էլ կլինի:
9. Մարդիկ պատրաստ են ձեզ շատ քիչ զիջել, եթե նրանք նախկինում ձեզ մերժել են՝ մեծ խնդիրների հետ կապված:
10. Սթրեսի ֆիզիոլոգիական արտահայտությունը շատ նման է ուրախության նոպային՝ դժվար շնչառություն, սրտի արագացած աշխատանք:

11. Մարդիկ հաճախ չեն տարբերում ինքնավստահությունը որևէ բանից գլուխ հանելուց:
12. Եթե դուք շատ եք աշխատում մարդկանց հետ, ձեր ետևում հայելի դրեք: Մարդիկ ավելի քաղաքավարի կպահեն իրենց, քանի որ ոչ ոք չի ցանկանում իրեն չար և զայրացած տեսնել:
13. Եթե ժողովի ընթացքում որևէ մեկի կողմից խիստ քննադատության եք սպասում, աշխատեք այդ մարդու կողքին նստել: Այս դեպքում նա հակված է ավելի մեղմ լինել:
14. Առաջին հանդիպումը պետք է անցկացնել այնպիսի վայրում, որտեղ ավելի շատ դրական էմոցիաներ ստանալու հնարավորություն կունենաք: Արդյունքում՝ այդ տպավորությունները կասոցիացվեն ձեզ հետ:
15. Սովորաբար տեսողական կոնտակտը մեծացնում է միմյանց նկատմամբ համակրանք ունենալու հավանականությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս