Բաժիններ՝

Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդից ևս մեկ մարդ է մահացել

INTERFAX գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Իմերեթիի շրջանի Օբչա գյուղում Ղրիմ-Կոնգո տենդից 49-ամյա տղամարդ է մահացել: Ըստ բժիշկների՝ հիվանդը շատ ուշ է դիմել բժշկական օգնության:

Հաղորդվում է, որ  սա Վրաստանում այս տենդից մահացության առաջին դեպքը չէ: Օգոստոսին երկրի տարածքում վտանգավոր տենդով վարակվածության 20 դեպք էր գրանցվել, որոնցից երեքը մահվան ելք էր ունեցել: Ղրիմ-Կոնգո տենդը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է տիզի խայթոցի հետեւանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031