Վահրամ Բաղդասարյանը վիրավորեց պատգամավորներին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ՄԻՊ 2013թ. զեկույցի քննակումների ժամանակ խորհրդարանի դահլիճում «ալիևյան նավթադոլարի հոտ է զգացել»: Այս մասին Բաղդասարյանը հայտարարեց այսօր ԱԺ նիստում: Նա ակնարկեց, թե որոշ պատգամավորներ, կարծես, այդտեղից են ֆինանսավորում ստանում:
Այս վիրավորանքին արձագանքեցին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, ինչին ի պատասխան Բաղդասարյանը հայտնեց իր ուրախությունը, որ «որոշ մարդիկ իրենց վրա են վերցնում իր ասածները»:
«Պարոն Սահակյան, դուք իրավունք ունեք նման ամբարտավաններին դուրս հրավիրելու դահլիճից»,- ԱԺ նախագահին դիմեց Բաղդասարյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը շարունակեց իր վիրավորանքները և հիշեց մեծերի խորհուրդը՝ չվիճել տգետների, անբարոյականների ու սակավամիտների հետ. «Այդ պատճառով ես չեմ ցանկանում իջնել այդ մակարդակին ու նման բանավեճի մեջ մտնել: Պոռոտախոսներին կասեմ՝ կանգեք հայելու դեմ ու ասեք՝ ի՞նչ եք արել այս երկրի համար, պետականության կայացման համար»:
Անդրադառնլով ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ Բաղդասարյանը հայտարարեց, թե նա իրավունք չունի ԱԺ դահլիճում հանձնարարկաններ տալ պատգամվորներին: Նա նկատեց, որ երեկ Կ.Անդրեասյանը, թեև ստացել էր հրավերը, բայց ներկա չէր ԱԺ նիստին: Բաղդասարյանը Անդրեասյանին անվանեց «մոլորեցնող»:
«Պետք չէ ձեր անկախությունը կամ կայացումը հաստատելու համար մեղադրեք պատգամավորներին: Դա անընունելի է: Իհարկե, հասկանում եմ, այդտեղ կան ամբիցիաներ, երիտասարդ եք»,- ասաց Բաղդասարյանը՝ պատգամավորներին հորդորելով ԱԺ ամբիոնը չօգտագործել կոնչիտաներին գովելու համար: