Խառնվածքը որոշում է տարվա այն եղանակը, որի ժամանակ մարդը լույս աշխարհ է գալիս. գիտնականներ
Մարդու տրամադրությունը եւ աֆկտիվ խանգարումների զարգացման ռիսկը կարող են կապ ունենալ տարվա այն եղանակի հետ, որի ժամանակ մարդը լույս աշխարհ է գալիս: Նման եզրահանգման են եկել հունգարացի գիտնականները, հաղորդում է meddaily.ru-ն՝ վկայակոչելով Eurek Alert-ին: Կենսաքիմիական հետզոտությունները ցույց են տվել, որ մոնոամինային նեյրոհաղորդիչների՝ դոֆամինի եւ սերոտոնինի մակարդակը տարվա ընթացքում խիստ տարբերվում է: Եւ այդ միացությունների ազդեցությունը կարող է պահպանվել ողջ կյանքի ընթացքում:
Ամռանը ծնված մարդկանց մոտ, օրինակ, տրամադրության կտրուկ փոփոխություններ ավելի հաճախ են նկատվում, քան ձմռանը ծնվածների մոտ: Գարանն ու ամռանը ծնվածների մեջ լավատեսներն ավելի շատ են, իսկ ձմռան ծնունդները դյուրագրգիռության դեմ իմունիտետ ունեն:
«Աշնանայինները» ավելի հաճախ են տառապում դեպրեսիաներից: Ներկայացված առանձնահատկությունները, սակայն, չեն վերաբերում շեղումներին, բայց որոշակի նպաստավոր պայմաններում կարող են խնդրի առաջացման պատճառ դառնալ: