
Այսօր 14 գյուղական համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձոր մարզերի 14 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, 14 համայնքներից 13-ում ընտրում են համայնքի ղեկավար, 2-ում՝ ավագանու անդամներ:
Բոլոր 13 համայնքներում, որտեղ համայնքի ղեկավար են ընտրում, գործող գյուղապետերը վերընտրվելու հայտ էին ներկայացրել: Սակայն առաջադրված համայնքի ղեկավարի միակ կին թեկնածուն՝ Լոռու մարզի Ձյունաշողի գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Յանա Գրիգորյանը, սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել: ՀՀԿ-ն այս համայնքում պաշտպանում է ոչ թե գործող գյուղապետի, այլ նրա տեղակալի թեկնածությունը, ով ևս հանրապետական է: Վերջինս մնացել է առանց մրցակցի:
Առանց մրցակցի են մնացել նաև Վայոց ձորի Սերս և Գեղարքունիքի Մաքենիս համայնքների գործող գյուղապետերը:
Նշենք, որ 13 գյուղապետերի պաշտոններին նախապես առաջադրված 30 թեկնածուներից 6-ն ինքնաբացարկ են հայտնել:
Այսօր քվեարկվող 12 գործող գյուղապետերից 9-ը ՀՀԿ անդամներ են: Մյուս երեք գյուղապետերը «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցությունների անդամներ են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: