
Շարժական ինտերնետի սակագները նվազել են

«Մեգա 25» եւ «Մեգա 50» շարժական ինտերնետ-փաթեթից բացի կանխավարային համարների բաժանորդներից հիմա կարող են օգտվել նաեւ հետվճարայինները։
Այս մասին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի այսօրվա նիստում է հայտարարվել, որի ընթացքում հանձնաժողովը քննարկել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության հայտը։
Հայտում նշված էր նաեւ սակագների նվազեցման մասին, ըստ որի՝ յուրաքանչյուր 1 ՄԲ-ի սակագինը սահմանվել է 30 դրամ՝ գործող 40 դրամի փոխարեն: Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, իսկ գործողությունը տարածվում է հոկտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ՝ Wi-Fi երթուղիչների միջոցով ինտերնետ կապի նոր 2 Մբիթ/վ արագության սակագինը սահմանվել է 5600 դրամ: