
Խոսք խոսքի է հասել, չեն հասկացել իրար. Դանակահարողը գյուղապետի ազգականն է. news.am

Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դանակահարությունը ոչ թե ուսուցչի ու աշակերտի մեջ էր, այլ երիտասարդ համագյուղացիների: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ համագյուղացի երիտասարդներ են՝ 23-25 տարեկան, վիճաբանել են եւ արդյունքը եղել է դանակահարություն:
«Աշակերտ չէ, մեր գյուղի բնակիչ է, ջահելներ են երկուսն էլ, կոնկրետ չգիտեմ, թե ինչ է եղել, խոսք խոսքի է հասել, չեն հասկացել իրար, էդպես կռվել են ու դանակահարել են»,-ասաց գյուղապետը: Նա նշեց. որ դեպքի հետ կապված զրուցել է իր ազգականի՝ Արմեն Ավալյանի հետ, բայց ճանաչում է նաեւ Անդրանիկին, ով մի քիչ աշխույժ երիտասարդ է:
Մանրամասներն՝ այստեղ