
Ավտովթար՝ Երևանի քաղաքապետարանի մոտ. զոհեր և տուժածներ չկան

Հոկտեմբերի 18-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորիչ փողոցում` քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Լեքսուս» մակնիշի 70 DZ 070 պ/հ (վարորդ` Գ. Մ., ծնվ. 1992 թ.), «Մերսեդես» մակնիշի 57 SA 777 պ/հ (վարորդ` Ա. Ա., ծնվ. 1983 թ.) և «Լանդ Ռովեր» մակնիշի 07 DQ 077 պ/հ (վարորդ` Լ. Ա., ծնվ. 1992 թ.)ավտոմեքենաները. զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն