Բաժիններ՝

Վկան հաստատեց. Վարդան Պետրոսյանի վթարի ոչ բոլոր հետքերն են արձանագրվել. «Փաստինֆո»

Վարդան Պետրոսյանի դատավարությանը որպես վկա հրավիրված ճանապարհային ոստիկանության տեսուչ Գևորրգ Մարտիրոսյանն այսօր դատարանում պատմեց, որ դեպքի օրը համընկել է իր հերթապահության հետ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ահազանգով հասնելով Եղվարդի ավտոճանապարհի համապատասխան հատվածը՝ այնտեղ տեսել է միայն ավտոմեքենաները, տուժողներն արդեն այնտեղ չեն եղել:

Վկան նշեց, որ ընթերակաները 2 հոգի են եղել, նրանց ինքը չի ճանաչել, բայց հիշում է, որ մեկը երիտասարդ է եղել, մյուսը՝ ավելի տարիքով:

Ոստիկանությունը հավաքվածներին խնդրել է մասնակցել քննչական գործողությանը՝ որպես ընթերակա, և երիտասարդը պատրաստակամություն է հայտնել աջակցել: Մյուս ընթերական, ըստ վկայի, ներկայացել է որպես ոստիկանության Նաիրիի բաժնի պետի տեղակալ:

Հարցին, թե ինչո՞վ են զբաղվել իրենք մինչև քննիչի ժամանելը, ՃՈ տեսուչ Գևորգ Մարտիրոսյանն ասաց. «Ապահովել ենք հետքերի պահպանությունը՝ մինչև քննիչի գալը»:

Իսկ թե ի՞նչ գործողություն է դա ենթադրում, վկան պարզաբանեց, որ պահպանել են դեպքի վայրը, այդ թվում՝ ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների անվտանգությունը՝ կրկնակի բախումից խուսափելու համար:

Ինչ վերաբերում է ավտոմեքենաների բախման հետևանքով առաջացած հետքերի չափման գործողությանը, տեսուչը հստակ չնշեց, թե կոնկրետ ինչ դեպքեր են չափվել:

Պաշտպանի հարցին, թե չափագրվե՞լ են արդյոք ավտոմեքենաների անիվների, կողասահքի կամ այլ դետալների առաջացրած հետքերը, վկան պատասխանեց, որ նման բան հստակ չի հիշում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս