
Ոստիկանության աշխատակիցները Կիևյան կամրջի վրա կանխել են 2 քաղաքացու ինքնասպանության փորձը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիևյան կամրջի վրա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կարողացել են կանխել Երևան քաղաքի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի բնակչուհի, 60-ամյա Սվետլանա Հակոբյանի և Սարի Թաղի 9-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Ռազմիկ Հասանյանի ինքնասպանության փորձերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին այդ պահին մոտեցել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ նշված անձինք իրենց հետ զրույցում ասել են, որ ընտանեկան և սոցիալական ծանր խնդիրներ ունենալու պատճառով ուզում են իրենց կամրջից ցած նետել: Բարեբախտաբար ոստիկաններն օրերատիվ գործողությունների արդյունքում կարողանում են կանխել այն:
Մանրամասներն՝ այստեղ