Փաստաթղթերի կեղծման մեջ կասկածվում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի մի քանի աշխատակիցներ. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարի 6-ին Փարիզի օդանավակայանում կեղծ ռումինական անձնագրով ձերբակալվել է Երևանից Փարիզ մեկնած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Ֆադիհ Ամիլ Խավամը: Պարզվել է, որ անձնագրում բացակայել են Հայաստան մուտք ու ելք կատարելու դրոշմակնիքները:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացու անձնագիր, որում առկա են եղել Հայաստան մուտք գործելու և Հայաստանից ելքը վկայող «Զվարթնոց ՍՎԲ» դրոշմակնիքները:
ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցները պարզել են, որ այդ ամենը նրան օժանդակել է Հայաստանում ժամանակավորապես բնակվող Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Խաչատուր Կիրակոսյանը, ով իր գործողությունները Երևանում կատարել է «Մեգա Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Արա Մանուկյանի, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային վերահսկողության բաժնի հսկիչ Արտյուշա Համբարյանի հետ: Պարզվել է նաև, որ փաստաթղթերի ձևակերպումը կատարել է նույն օդնավակայանի սահմանային վերահսկողության բաժնի հսկիչ Էմմա Ավակովան:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: