Եվ Արմեն Գևորգյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Հովիկ Աբրահամյանը, և ես թիմով աշխատել ենք Քոչարյանի օրոք»․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ). ԳԱԼԱ
«Եթե հիշեք, ես երբեւէ որեւէ հարցում կանխագուշակումներ չեմ արել, ցանկությունների վերաբերյալ ասեմ, որ գործադիր իշխանությունն այն ոլորտն է, որը, ի տարբերություն Ազգային Ժողովի, դու պարտավոր ես կատարել այն, ինչ անհրաժեշտ է այդ պահին թիմին: Գործադիր իշխանությունը կարգապահ առումով ավելի պատասխանատու աշխատանք է»: Այս մասին, ըստ ԳԱԼԱ-ի՝ ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ում անունը եւս շրջանառվում է որպես փոխվարչապետի հավանական թեկնածու: Ըստ էության, Դավիթ Հարությունյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ իր անունը եւս շրջանառվում է: Նա այդպես էլ չնշեց, թե ում կցանկանար տեսնել այդ պաշտոնում:
ԳԱԼԱ-ի հարցին, թե այնուամենայնիվ ինչու հանկարծակի Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, Դավիթ Հարությունյանը պատասխանել է, թե ինքը կոռեկտ չի համարում խոսել Արմեն Գեւորգյանի հրաժարականի դրդապատճառների մասին, քանի որ դրա վերաբերյալ լավագույնս պարզաբանում կարող է ներկայացնել հենց ինքը` Արմեն Գեւորգյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավարն ասաց նաեւ՝ ինքը չգիտի, թե մասնավոր ինչ սեկտորում է աշխատանքի անցնելու Արմեն Գեւորգյանը եւ կամ այդ աշխատանքը Հայաստանում է լինելու, թե արտերկրում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը՝ 1in.am-ի