
76-ամյա կինը «ԳԱԶել»-ից իջնելիս վայր է ընկել և վնասվածք ստացել

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 10.50-ին «ձախ ազդրոսկրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 76-ամյա մի կին և հայտնել, որ Երևանի Լեփսիուսի փողոցում վայր է ընկել:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.15-ին, կինը բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում գտնվող թիվ 12 երթուղային տաքսու վերջնականգառում, երբ ցանկացել է իջնել «ԳԱԶել» երթուղային միկրոավտոբուսից, վարորդը տեղից շարժել է ավտոմեքենան, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ստացել վնասվածքը:
Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն