
Ցուկերբերգը 25 մլն դոլար է նվիրաբերել Էբոլայի դեմ պայքարի համար

Facebook-ի հիմնադիր եւ սեփականատեր Մարկ Ցուկերբերգը 25 մլն դոլար է նվիրաբերել էբոլայի դեմ պայքարի հիմնադրամին, որն ապահովում է հիվանդության դեմ պայքարի կենտրոնների փոխգործակցությունը: Այս մասին Ցուկերբերգը գրել է Facebook-ի իր էջում:
«Վիրուսով վարակվել է արդեն 8400 մարդ, բայց այն շատ արագ է տարածվում: Եթե անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվեն, առաջիկա ամիսներին կարող է մեկ միլիոն մարդ վարակվել»,- գրել է Ցուկերբերգը:
Ըստ նրա՝ եթե առաջիկայում վարակի տարածումը չվերահսկվի, մարդկությունը կբախվի գլոբալ ճգնաժամի հետ, որի դեմ ստիպված կլինի պայքարել տասնամյակներ: