
Խոշոր հրդեհ՝ Վանաձոր քաղաքում. Տունն ամբողջությամբ այրվել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 6 շենքի բակում գտնվող տնակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լազյան նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող չբնակեցված տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.47-ին, մարվել՝ 05.30-ին:
Ամբողջությամբ այրվել է Ք. Ս.-ի տունը՝ մոտ 100քմ մակերեսով:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն