
Արցախում սև խավիար են արտադրելու

Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գերմանացի մասնագետների օժանդակությամբ եւ սփյուռքի ներդրումների շնորհիվ սկսել է կենսագործվել հերթական հավակնոտ տնտեսական ծրագիրը:
Այս մասին վարչապետ Արա Հարությունյանն առաջին անգամ խոսել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հետ հանդիպմանը:
Կառուցվող ձկնաբուծարանում արդեն դեկտեմբերին առաջին ձկնկիթներն են դրվելու: Ըստ նախագծի՝ մոտ չորս տարի հետո արցախից սև խավիարի առաջին խմբաքանակն է արտահանվելու, իսկ յոթ տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ երեսուն տոննա սեւ խավիար, ինչի արդյունքում Արցախը պետք է դառնա այդ սննդամթերքի ամենախոշոր արտահանողներից մեկը: