Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղի է ունեցել Չարենցավան-Երևան կոյուղագծի կոլեկտորի վթար, ինչի հետևանքով կոյուղաջրերը հոսում են ավտոճանապարհի երկայնքով՝ լցվելով հարակից բնակելի հատվածներ:
Դեպքի մասին տեղեկացվել են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ջրահեռացման վարչության պետ Ս. Բերբերյանը, ջրահեռացման բաժնի պետ Հ. Վարդանյանը, հյուսիս-արևմտյան մասնաճյուղի Աբովյանի տեղամասի շահագործման պետ Ս.Մովսիսյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ա.Խաչատրյանը, Զովունու գյուղապետի տեղակալ Բաղդասարյանը և «Երևան-ջուր» ՓԲԸ-ի «1-85» ծառայության օպերատորը և «Երևան-ջուր» ՓԲԸ-ի «արևելք» շահագործման տնօրեն Կ. Օհանյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: