
Հրդեհ՝ Դավիթաշեն թաղամասում. կա տուժած

Հոկտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշեն 6-րդ փողոցի թիվ 38 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 6-րդ փողոցում գտնվող Մ.Ս.ին պատկանող թիվ 25/2 տան նկուղային հարկում գտնվող լոգարանում 3 կգ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով. այրվել է լոգարանի կախովի առաստաղը (6 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.10-ին, մարվել՝ 19.20-ին: Հրդեհի հետևանքով Ա.Ս.-ի (ծնվ. 1975թ.) ծխահարվել և տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Արտակարգ իրավիճակների նախարարություն