Լևոն Տեր-Պետրոսյան. Ռոբերտ Քոչարյանը և ՕԵԿ-ը այս շարժման հետ որևէ առնչություն չունեն

Ազատության հրապարակում ընթացող ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ քառյակը խորհրդարանական ուժ էր, բայց այսօր նրան միացել են հսկայական զանգվածներ և ընդդիմադիր ուժերի համագործակցույթունը վերածվում է համաժողովրդական շարժման՝ իր առջև դրված և համակարգային լուծում պահանջող շատ ավելի արմատական խնդիրներով: Նա նշեց, որ շարժումը գլխավորում են ՀԺԿ-ն, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը: Ըստ նրա՝ ՀՅԴ-ն ինչ-ինչ նկատառումներով հարկ չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը, ինչին հարգանքով են վերաբերվում:

«Հրաշալի քառյակը շարունակում է մնալ հրաշալի քառյակ»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը և ՕԵԿ-ը այս շարժման հետ որևէ առնչություն չունեն. «Եթե նրանք ուզում են մեզնից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ նույնիսկ շնորհակալ կլինենք»:

Լ. Տեր-Պետրոսյանը նաև նշեց, որ շարժման օրակարգում արտաքին քաղաքական խնդիրներ չեն դրվում, և կրկնեց, որ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցությունն անշրջելի է:

Տեսանյութեր

Լրահոս