Գագիկ Ծառուկյան. Ես ելույթ կունենամ հաջորդ հանրահավաքին, մեր երկիրը, մեր ժողովուրդն ունենալու է մեծ հաջողություն (տեսանյութ)

«Ես այսօր այստեղ եմ՝ ձեզ հետ, ձեր կողքին կանգնած եմ և շատ հպարտ եմ, որ այստեղ եմ, ձեր կողքին կանգնած»,- Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում ելույթը Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց՝ նշելով, որ «ճղճիմները» կասկածի տակ էին դնում, թե Ծառուկյանը կմասնակցի հանրահավաքին:

«Երբեք չի եղել, որ հայտարարություն անեմ ու հետ կանգնեմ: Այսօր ինչ ասեմ, մինչև վերջ կատարելու եմ: Ես ելույթ չեմ ունենալու այսօր, ելույթ կունենան իմ գործընկերները: Ես ելույթ կունենամ հաջորդ հանրահավաքին: Մեր երկիրը, մեր ժողովուրդն ունենալու է մեծ հաջողություն, որի սկիզբը դրվում է այսօր, այս պահին: Հաջողությունը հենց այնպես չի տրվում, հաջողությունը դժվար ճանապարհ ու պայքար է»,- ասաց Գ.Ծառուկյանը:

Նա հայտարարեց, որ ինքը ևս պատրաստ է ժողովրդի կողքին լինելու, միայն պետք է լինել միասնական, ազգովի, գործել շատ խելամիտ, հաշվարկված քայլերով, որ կարողանան հասնել փոփոխությունների և այդ դեպքում հաջողությունները շատ շուտ կգան, քան սպասում են:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս