Ր. Հովհաննիսյանը մի քանի րոպե խնդրեց, որպեսզի խորհրդակցի Լ.Տեր-Պետրոսյանի ու Գ.Ծառուկյանի հետ

«5 տարի առաջ նա ստորագրել տվեց այն արձանագրությունները, որ դեմ էին Սահմանադրությանը: Անցած տարի գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը՝ արհամարհելով ժողովրդի կամքը հերթական անգամ: Այսօր, առանց որևէ լեգիտիմության, առ ոչինչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է ՀՀ ինքնիշխանությունը»,- այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ միայն լեգիտիմ իշխանությունը, Ազգային նոր Ժողովը կարող է լուծել ՀՀ խնդիրները: Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, ովքեր անցած տարիներին և հետագա օրերին Ազատության հրապարակում կմիանա իշխանափոխության պահանջին, և կոչ արեց Ս.Սարգսյանին հաջողություն մաղթել և ասել բարի ճանապարհ:

«Հիմա, հիմա»,- վանկարկումներից հետո Ր. Հովհաննիսյանը մի քանի րոպե խնդրեց, որ խորհրդակցի Լ.Տեր-Պետրոսյանի ու Գ.Ծառուկյանի հետ:

Մինչ այդ խոսափողին մոտեցավ Գ.Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս