Ստեփան Դեմիրճյան. Համակարգային փոփոխություն է պետք

«Սահմանադրությունը բազմիցս խախտած, ընտրությունները կեղծած վարչախումբը ձեռնամուխ է եղել սահմանադրական բարեփոխմանը: Սակայն ակնհայտ է, որ մեր երկրում չկա ո´չ հասարակական պահանջ, ո´չ էլ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար: Չկա, քանի որ այն ծանր իրավիճակում, որում հայտնվել է երկիրը, պայմանավորված է ոչ թե Սահմաանդրության անկատարությամբ, այլ Սահմանադրության ոտնահարմամբ»,- այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Նա հարցադրում արեց, թե ի՞նչ իմաստ ունեն սահմանադրական փոփոխությունները, երբ իշխանությունը բռնազավթվում է մի խումբ մարդկանց կողմից:

Դեմիրճյանը նշեց, որ 12 կետերը չեն կատարվել և դրական միտում էլ չկա: Նա նշեց, որ համակարգային փոփոխություն է պետք:

Դեմիրճյանի ելույթից հետո ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարթակի մոտ հրավիրեց Շտապօգնության աշխատակիցներին՝ ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն օգնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս