Լևոն Զուրաբյանը՝ ձախողված կառավարության, մարդասպան Լիսկային մարզպետ նշանակելու, կոռուպցիայի, կրիմինալի կառավարման մասին

Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության Լևոն Զուրաբյանը, իր բնորոշմամբ, «մի երկու խոսք» ասաց Սերժ Սարգսյանին: Նա նշեց, որ Սարգսյանի իշխանությունը մոտ 12 մլրդ դոլար գողացել է, որից 6 մլրդ-ը դուրս է հանվել Հայաստանից, երկրից արտագաղթել է 250 հազար մարդ:

Ըստ նրա՝ ՀՀ-ի շուրջ նեղանում է դիվանագիտական օղակը, սկսել են խոսել ԼՂ-ի մասին՝ որպես Ադրբեջանի օկուպացված տարածքի: Լ.Զուրաբյանի խոսքով՝ սա պատասխան է Ս.Սարգսյանի ձախողված կառավարությանը, մարդասպան Լիսկային մարզպետ նշանակելուն, կոռուպցիային, կրիմինալի կառավարմանը:

«Հանդուրժել ռեժիմը, նշանակում է հանդուրժել ՀՀ կործանումը»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը՝ շեշտելով, որ իշխանությունները պետք է հեռանան: Նա առաջարկեց «իշխանափոխություն՝ խաղաղ ճանապարհով» և «քշել այս իշխանութուններին իրենց սիրած ջհանդամի ծոցը»:

Տեսանյութեր

Լրահոս