Ռուբիկ Հակոբյան. Եկել ենք ձեզ հետ ճշտելու իշխանափոխության ամբողջական քարտեզը

«Եկել ենք ձեզ հետ ճշտելու իշխանափոխության ամբողջական քարտեզը»,- այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ի միակ փրկությունն այն է, որ միասին կարողնան այս անօրինակությունների դեմ պայքարել և իշխանափոխություն իրականացնել: Ռ.Հակոբյանը նշեց, որ իշխանության քաղաքականությունը ձախողվել է թե ներսում, թե դրսում, իսկ դրսից մարդ բերելու դեպքում, որ տան խնդիրները լուծի, ի վերջո, այդ մարդը հայտնվում է անկողնում. «Մենք պետք է մեր տունը պահենք»:

Նա կոչ արեց իրար վստահելով իրականացնել ամբողջական իշխանափոխություն. «Դա ռեալ է, դա իրական է»:

Տեսանյութեր

Լրահոս