Նաիրա Զոհրաբյան. Իշխանությունը մարտի է հանել իր ողջ արսենալը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը սպառել է իրեն: Նա նշեց, որ իշխանությունը փորձել է փակել մարդկանց ճանապարհը, խոչընդոտել, որ գան Երևան՝ հանրահավաքին մասնակցելու, անգամ փոխել են գնացքների չվացուցակը:

Ըստ Զոհրաբյանի՝ իշխանությունը մարտի է հանել իր ողջ արսենալը, որ հանրային կեղծ կարծիք ձևավորի, թե եռյակի առաջնորդները մարդկանց կեղծ ճանապարհով են տանելու: Նա վստահեցրեց, որ իրենց առաջնորդները արժանապատվության ճանապարհով կտանեն ՀՀ քաղաքացիներին և հուսխաբ չեն անի:

«Միասին դեպի հաղթանակ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս