Արմեն Մարտիրոսյան. Այս իշխանությունները ամբողջությամբ սնանկ են

«Այս իշխանությունները ամբողջությամբ սնանկ են: Դուք պատրա՞ստ եք, որ մենք գնանք ամբողջական իշխանափոխության: Դուք պատրա՞ստ եք, որ միասնական, անվերջ պայքարով մինչև ավարտ գնանք դրան»,- Ազատության հրապարակում այս պահին ընթացող ոչ իշխանական եռյակի համապետական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ի պատասխան լսվեց՝ «Սերժիկ հեռացիր» վանկարկումը:

Նա նշեց, որ իշխանությունն ապացուցել է, որ լեգիտիմ չէ և իրենք ունեն բոլոր բարոյական, քաղաքական իրավունքները, որ հեռացնեն նրանց: Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իրենք միավորվել են ընդհանուր նպատակի շուրջ և կոչ արեց, անկախ դիրքորոշումներից, միավորվել՝ իշխանություններին հեռացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս