Արձանագրվել է օձի խայթոցի 100, կարիճի` 45 դեպք

Ընթացիկ տարում` սեպտեմբերի 30-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 29, իսկ մարզային` 71 քաղաքացի:

Օձի խայթոցի դեպքերը մարզերից ամենաշատն արձանագրվել են Արմավիրում և Արարատում, ամենաքիչը` Կոտայքում և Լոռիում: 100-ից 56 դեպքում ներարկվել է հակաթույն: Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մայիսի 8-ին Արմավիրի մարզի «Արմավիր» բժշկական կենտրոնից: 2013թ. համեմատությամբ օձի խայթոցի դեպքերն աճել են 16-ով:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է կարիճի խայթոցի 45 դեպք, որից 28-ը` Երևանում, 17-ը` մարզերում:

Արմավիրի մարզում կարիճի խայթոցի 13 դեպքերից 1-ն ունեցել է մահվան ելք:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս