
Արմեն Աշոտյանը հայտարարություն է տարածել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար, որոնք ընդգրկված են «ՓԱՐՈՍ» համակարգում և ունեն անապահովության համապատասխան միավոր, այս տարի հատկացվել է 1 500 կրթաթոշակ:
Այդ կրթաթոշակները բավարար են լավ սովորող ուսանողների ուսման վարձը 50-100 % փոխհատուցելու համար:
Բուհերից հավաքագրված նախնական տվյալներով անապահովության ցուցանիշի և առաջադիմության շեմի համադրության արդյունքում այս պահին 560 ուսանող բակալավրիատում և 29 ուսանող մագիստրատուրայում կօգտվի պետական աջակցությունից:
Վերջնական տվյալները կներկայացվեն լրացուցիչ»: