Բաժիններ՝

Քաղցրի ճիշտ օգտագործումն օգտակար է

Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի տարեկան համաժողովում զեկույց է ներկայացվել այն մասին, որ սեւ շոկոլադի օգտագործումն իսկապես բարելավում է անոթների աշխատանքը եւ պաշտպանում է անոթային մանրաթելերը քայքայումից: Ընդ որում, նշվել է, որ ոչ միայն սեւ շոկալադը, ալեւ քաղցրավենիքը կարող են օգուտ բերել օրգանիզմին, գրում է MedikForum-ը:

Բժիշկները վստահեցնում են, որ քաղցրն օգնում է ավելի կանոնակարգված սնվել, խուսափել շատակերությունից: Սական քաղցրավենիքը պետք է օգտագործել չափավոր եւ ամենակարեւորը՝ ճիշտ պահին: Օրինակ, դեսերտի մի փոքր չափաքանակն օգնում է ձերբազատվել «գայլի ախորժակից»: Այս պարագայում դիետոլոգներն անգամ խորհուրդ են տալիս սկսել մի շերտ շոկոլադից կամ, օրինակ, մի փոքր կտոր խմորեղենից: Քաղցրն արագորեն հագեցնում է եւ զսպում ախորժակը՝ թույլ տալով ուտել առանց շտապելու եւ անհրաժեշտ չափաքանակով:

Միաժամանակ մասնագետները խորհուրդ չեն տալիս քաղցր օգտագործել՝ ուժերը վերականգնելու կամ թարմանալու նպատակով, քանի որ շաքարը նվազեցնում է օրգանիզմում В1 վիտամինի մակարդակը, ինչն էլ կարող է մկանային թուլության պատճառ դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս