Գևորգ Կոստանյանը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազն՝ ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և Հետք.am լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերը և ստուգելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի սեպտեմբերի 22-ի որոշման օրինականությունը, որոշում է կայացրել՝

1. Վերացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և Հետք.am լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը և վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել քրեական գործ /Հոդված 164. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչնդոտելը

1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով/:

2. Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Տեսանյութեր

Լրահոս