
Կողոպուտ կատարող երիտասարդը չհասցրեց փախուստի դիմել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Հանրապետության փողոցում կողոպուտ է տեղի ունեցել, և իրենք բռնել են կողոպտչին:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 10.45-ին Կենտրոնականի բաժին բերման է ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Ա.-ին: Նա խոստովանել է, որ Հանրապետության փողոցում մի կնոջից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն