
Գողը ծանոթ մարդ էր` բարեկամ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 11.30-ին, 1965 թ. ծնված Կամո Վ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր տվել, որ մորեղբոր որդին` 1957 թ. ծնված Մասիս Գ.-ն, իր առանձնատան խոհանոցի ապակին կոտրելով՝ մտել է 2-րդ հարկ և ննջասենյակում գտնվող սնդուկը կոտրելով` գողացել 200 դոլար, 25.000 ռուբլի և սնդուկի վրա դրված, սպիտակեղենով լի ճամպրուկը, իսկ առավոտյան, ժամը 08.30-ի սահմաններում, ճամպրուկը հետ է վերադարձրել և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Մասիս Գ.-ն հայտնաբերվել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն