Երևանում Toyota Corolla-ն հայտնվել է ձորում. ՀՀ կրթության և գիտության նախարարության 3 աշխատակիցներ հիվանդանոցում են. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 29-ամյա Նաիրի Սաղաթելյանը Սարալանջի փողոցում՝ թիվ 28 էլեկտրասյան հարևանությամբ, իր վարած Toyota Corolla մակնիշի 04 ՕՍ 700 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի բետոնե պատնեշին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գտուց ու մեքենայով կախվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սաղաթելյանը և նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 24-ամյա Նարինե Պոլոտնիկովան և Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 25-ամյա Աննա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սաղաթելյանն աշխատում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունում՝ Հարավային տարածքային բաժնի առաջատար մասնագետ, իսկ ուղևոր Ն. Պոլոտնիկովան՝ նույն բաժնում՝ որպես տեսուչ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը կասկածվում է ոչ սթափ վիճակում մեքենան վարելու մեջ, ինչի համար էլ քննիչի որոշմամբ նշանակվել է բժշկական փորձաքննություն՝ պարզելու նրա սթափության աստիճանը:
Մանրամասներն ՝սկզբնաղբյուր կայքում: