Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 4-ին հյուսիսային և արևելյան, 6-ին հյուսիսային շրջաններում, 5-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` մառախուղ:
Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում՝ 5-7, 7-8-ը ցերեկը ամենուրեք կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում`
Հոկտեմբերի 4-5-ը հնարավոր է, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Հոկտեմբերի 6-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Երևանի հոկտեմբերի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.10C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.00C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.70C