![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/serj4.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը:
Հանրապետության Նախագահը շրջել է արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսի բաժիններում, որտեղ մասնակից շուրջ 130 ընկերություններ ներկայացրել են իրենց առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ լուծումներն ու ծառայությունները: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ՝ նրանց գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:
ՀՀ Նախագահի աշխատակազմ