
Գոռը տեռորի՞ստ ա, մա՞րդ ա սպանել, չեմ հասկանում. «Յուվեցի Կարոն» զարմացած է. news.am

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն» զարմանում է, թե ինչ է արել իր փեսան՝ Գոռ Առաքելյանը, որ հոկտեմբերի 1-ին երկու նոր մեղադրանք են առաջադրել: «Գոռը տեռորի՞ստ ա, տեռո՞ր ա արել, մա՞րդ ա սպանել, որ ըսենց մեղադրանքներ են առաջադրում: Ես չեմ հասկանում, թե ինչ ա կատարվում»,- NEWS.am-ի հետ զրույցում բորբոքված ասել է պատգամավորը:
ԲՀԿ-ական պատգամավորը «չի հասկանում», թե ինչու են նման կերպ վարվում քննչական մարմինները, ամեն դեպքում համոզված է, սխալ քննություն է ընթանում: Հարցին՝ հնարավոր է սա քաղաքական պատվեր է, «Յուվեցի Կարոն» դժվարացավ պատասխանել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: