Նախագահ չե՞ն դառնա առանց ՀՀԿ-ի որոշման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Նախօրեին «Ժողովուրդը» գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հայտարարել, որ գալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը՝ լինեն այդ ընտրաթյունները հերթական, թե արտահերթ։

Նշել էինք նաև, որ Ծառուկյանն անգամ հանդիպել է «Ազատամարտի նվիրյալներ» և «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ների կորիզի ներկայացուցիչների հետ ու կտրուկ շեշտադրությամբ հայտարարություն արել։ Ազատամարտիկները Գ. Ծառուկյանից պահանջել են երաշխիքներ, թե ինչու պետք է վստահեն իրեն, ինչին ի պատասխան ԲՀԿ նախագահն ասել է, թե այս անգամինքը վճռական է տրամադրված ու կես քայլ անգամ հետ չի կանգնի։

«Ժողովուրդը» զրուցել է Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ պարզելու համար, արդյո՞ք ՀՀԿ-ում մտահոգված չեն ԲՀԿ-ի ակտիվությունից ու հատկապես ԲՀԿ աոաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ առաջադրվելու մտադրությունից։

– Պարոն Մելիքյան, տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ՝ տեղեկացնելով առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին։ ՀՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում նման հնարավորությանը, ինչ եք կարծում, արդյո՞ք Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ի վերջո դեմ դուրս կգա ՀՀԿ-ին։

– Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել, բոլոր նրանք, ովքեր նման նպատակներ են հետապնդում, պետք է իմանան՝ առանց Հանրապետական կուսակցության որոշման որևիցե մեկը չի կարող դառնալ Հանրապետության նախագահ։ Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել կամ ասելու, ես չգիտեմ, թե ով ինչ է ցանկանում կամ ցանկանալու, ես չգիտեմ, թե ովքեր են նախագահ դառնալու ցանկություն հայտնելու, բայց կարող եմ ասել, որ առանց Հանրապետական կուսակցության որոշման և պաշտպանության ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ։

– Այդուամենայնիվ, կարծես թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանգամայն վստահ է իր ուժերի վրա, առավել ևս, որ այսօրվա քաղաքական դաշտի մեծամասնությունը համախմբված է նրա շուրջ։ Չե՞ք կարծում, որ այս դեպքում առանց հանրապետականների որոշման և պաշտպանության էլ Գ. Ծառուկյանը կարող է իր համար ցանկալի արդյունքի հասնել։

– Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի, բայց կրկնեմ՝ ով ցանկանում է դաոնալ Հանրապետության նախագահ, պետք է իմանա, որ այդ ճանապարհն անցնում է Մելիք Ադամյան փողոցով։

– Մի՞թե կհերքեք, որ ԲՀԿ-ի եռյակի շրջանակներում սկսած «փողոցային» պայքարը՝ մարզային այցելութտւններն ու սպասվելիք հանրահավաքը, իշխանություններին մտահոգում Է։ Հատկապես, որ այդ ընթացքում նրանք հանդես են գալիս շատ կտրուկ հայտարարություններով։

– Դրանք իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են։ Այսօր ամեն մեկը իր ցանկալի տեղեկությունն է տարածում, որը որևէ կապ չի կարոդ ունենալ իրականության հետ։ Հանրապետական կուսակցությունն այդ առումով մտահոգություն չունի»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս