Դավիթ Հարությունյան. Հզոր «ռեֆորմատորների» հերթական ֆանտազիան

«Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, արդեն անտրամաբանական է: Կուտակային կենսաթոշակային ֆոնդից մինչեւ էլէներգիայի սակագնի թանկացում, հիմա էլ շրջանառության հարկ: Աշխարհի հայտնի «ռեֆորմատորներն» անգամ կապշեին մեր երկրի արագ զարգացող բարեփոխումների տեմպից:

Շրջանառության հարկը նոր ծուղակ է, որը կիրառվելու է ընդդեմ մեր ժողովրդի: Երբ նայում ես խորհրդարանում տիրող իրավիճակին, երբ տեսնում ես պատգամավորների անտարբեր պահվածքը, արդեն գիտակցում ես, որ ամեն ինչ արվում է, որ մեր ժողովուրդը գնա կործանման: Եթե շրջանառության մեջ է դրվում մի օրենք, որն ազդելու է ժողովրդի վրա, լավ կամ վատը դնենք մի կողմ, ապա պարտադիր պետք է այն հասարակական լայն քննարկման ենթարկվի, մատուցվի այնպես, որ բոլորին հասանելի եւ պարզ լինի, եւ ամենակարեւորը ենթատեքստեր չունենա: Իսկ եթե ընդունվում է մի օրենք, որին դեմ են բոլորը, բացի ընդունողներից, ապա պետք է այդ օրենքը վերանայել, այլ ոչ թե զոռբայությունով ընդունել ու առաջ տանել:
Հարգելի՛ պատգամավորներ, Դուք պետք է ծառայեք ժողովրդին եւ անեք այն, ինչ ժողովուրդն է պահանջում, այլ ոչ թե անեք այն, ինչ ցանկանում եք: Եթե ժողովուրդը դեմ է այդ օրենքին, ապա դադարեցրե՛ք, վերանայե՛ք այդ օրենքը, այլ ոչ թե ավելի շատացրեք ժողովրդի ատելությունը ձեր նկատմամբ»:

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան

Տեսանյութեր

Լրահոս