
Սևանի հացի գործարանի մոտ հերթ է գոյացել. գրեթե բոլոր խանութները փակ են. hetq.am

hetq.am-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Սևանում «Շրջանառության հարկով» աշխատող բոլոր խանութները, արտադրամասերը փակ էին: Մարդիկ վաղ առավոտից հաց գնելու համար հերթ էին կանգնել Սևանի հացի գործարանի մոտ:
«Արդեն մեկ ժամ կանգնել եմ, որ 2 հատ հաց գնեմ: Սա ի՞նչ վիճակ է, ժողովրդին ճնշում են: Կարծես հին տարիներիը վերադարձել են»,- ասաց սպասող կանանցից մեկը:
«Խանութները փակ են, հացի գործարանի մոտ էլ հերթ է: Խորհրդարանն ի վնաս ժողովրդի օրենքներ է ընդունում: Երկրի վիճակը գնալով վատանում է»,-դժգոհեց հացի հերթի կանգնած մի տղամարդ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: