Այս ամենը խելքո՞վ եք անում. Շիրակի մարզպետը վերջապես հանդիպեց առեւտրականներին. news.am
«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ արդեն երեք օր բողոքող գյումրեցի մանր ու միջին բիզնեսով զբաղվող առեւտրականներին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վերջապես հանդիպեց, այն բանից հետո, երբ առեւտրականներն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, փակեցին մարզպետարանի դիմացի փողոցն ու բախվեցին ոստիկանների հետ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ցոլակյանը առեւտրականների հետ բանակցելուց հետո համոզեց նրանց 20 հոգով իր մոտ բարձրանալ զրուցելու։ Մարզպետն իր աշխատասենյակում առեւտրականներին հորդորեց հարցին մոտենալ սթափ դատողությամբ։
«Դուք այս ամենը խելքո՞վ եք անում, պահանջ ունեք, գրեք, ստորագրեք, տվեք կառավարությանը, ինչո՞ւ եք ճանապարհ փակում։ Ես հասկանում եմ՝ ունեք դժգոհություն, բայց հարցն այդպես չեն լուծում»,- ասաց մարզպետը։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: