
Եվս մեկ կուսակցություն՝ Արցախի քաղաքական դաշտում

Ղարաբաղում ստեղծվել է եւս մեկ կուսակցություն՝ «Խաղաղություն եւ զարգացում» անունով:
Ըստ կուսակցության կազմկոմիտեի համակարգող Գարիկ Գրիգորյանի տարածած տեղեկատվության՝ կուսակցության գաղափարախոսությունն է լինելու սոցիալ-լիբերալիզմը: Այն լինելու է ձախ-կենտրոնամետ, հակառակորդ՝ կոնսերվատիվ, ավտորիտար, օլիգարխիկ կուսակցություններին եւ դաշնակից՝ աշխատավորական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին։
Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 25-ին:
Ի դեպ, Ղարաբաղում այսօրվա դրությամբ գրանցված է 11 կուսակցություն, այս մասին Karabakh-open.info-ին տեղեկացրել են արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնում: